Տեր Շտեգեն. «Պատրաստվում եմ երկարատև մրցաշրջանին»
«Բարսելոնի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը թվիթթերյան իր էջում գրառում է կատարել, որը կարելի է գնահատել որպես կատալոնյան թիմում մնալու ցանկություն։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
«Ես պատրաստվում եմ երկարատև մրցաշրջանին»,- գրել է գերմանացի ֆուտբոլիստը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ տեր Շտեգենը շատ դժգոհ է, որ Իսպանիայի առաջնության խաղերում հայտնվել է պահեստայինների նստարանին՝ հետևելով իր գործընկեր Կլաուդիո Բրավոյի գործողություններին։ Ըստ իսպանական որոշ ԶԼՄ-ների՝ տեր Շտեգենն առաջարկ է ստացել «Մանչեսթեր Սիթիից» ու իր այժմյան ակումբի ղեկավարությանը խնդրել է երաշխավորել տեղը հիմնական կազմում։ Նրան երաշխիքներ չեն տվել և նույնիսկ ասել են, որ կարող է հեռանալ իսպանական գրանդից։ Ճիշտ է՝ միայն այն դեպքում, եթե նրա համար կվճարեն 80 մլն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին