«Օլիմպիադա-2016»-ի կազմկոմիտեն վաստակել է 323 մլն դոլար
Օլիմպիադան «Ռիո-2016» կազմկոմիտեին 323 մլն դոլար է բերել տոմսերի վաճառքից։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Տոմսերի վաճառքի պլանը կատարվել է դեռ մինչև բացման արարողությունը։ Բոլոր տոմսերի 3/4-ը ձեռք են բերել Բրազիլիայի բնակիչները։ Այլ երկրների շարքում խոշորագույն գնորդներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ավստրալիան ու Չիլին։
Ամենաէժան տոմսն արժե 12, ամենաթանկը՝ 120 դոլար։ Բացման արարողության տոմսերի արժեքը տատանվում է 61-1400 դոլարի սահմաններում։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին