Նրանց արածն ուղղակի հոգու ճիչ էր. Սեֆիլյանի կինը՝ «Սասնա ծռերի» մասին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ժիրայր Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի հետ:
-«Սասնա ծռերի» գործունեությանը ինչպե՞ս եք վերաբերում: Հաջողվե՞ց ըստ ձեզ իրականացնել այն, ինչ նրանք ծրագրել էին, թե՞ սխալներ թույլ տրվեցին:
-Ես կարող եմ մեկնաբանություն տալ, եթե իմանամ իրենք ինչ էին դրել իրենց մտքին:
-Հայտնի է, որ 3 պահանջ ունեին, որոնցից որևէ մեկի իրականացմանը չհաջողվեց հասնել:
Չէ, չի հաջողվել ոչ մի բան: Ինձ թվում է՝ նրանց արածն ուղղակի հոգու ճիչ էր, որ այդպես արտահայտվեց: Կարևորը, որ այդ հոգու ճիչը կարողացան հայտնի դարձնել բոլորին: Հայաստանի մասշտաբով ամեն մարդ իմացավ, թե ինչ էր տեղի ունենում, և ինչու էր տեղի ունենում: Ես կարծում եմ՝ մեծ նվաճում էր այն, որ այս օպերացիայից հետո էդքան մեծաքանակ ժողովուրդ հավաքվեց հրապարակում:
-Իսկ ի՞նչ եք կարծում, սկսված հրապարակային պայքարը շարունակություն կունենա՞:
-Դե, նայած ինչ ընթացք կստանա, ով կղեկավարի: Մարդ չկա, որ այլևս ղեկավարի, ով բեմ է բարձրանում՝ բռնում տանում են:
-Բայց «Սասնա ծռերն» ասում են, որ չեն ուզում միանձնյա ղեկավար լինի:
-Մի ղեկավար թող չլինի, թող լինի ղեկավարների խումբ, որ եթե մեկին տանեն, մյուսները կարողանան շարունակել պայքարը:
-Դուք տեսնո՞ւմ եք այն մարդկանց, որ կարող են առաջ տանել:
-Ոչ, չեմ տեսնում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: