Թղթե կռունկներ՝ Հիրոշիմայի Խաղաղության ուխտի հուշաքարին
Երևանի Մանկական զբոսայգում տեղակայված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ տեղի ունեցավ Հիրոշիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված արարողությունը, որը կազմակերպվել է Հայ-Ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնի կողմից:
Միոջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ -ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին, ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկներ:
Հայտարարվեց լռության րոպե, այնուհետև Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը ոգեկոչեցին «Հիկարի» կենտրոնի երգչախմբի սաները:
Հայերեն և ճապոներեն լեզուներով ընթերցվեցին Խաղաղության հայկուներ՝ նվիրված ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին և խաղաղության պահպանմանը ողջ աշխարհում: Թղթե կռունկներին ամրացված հայկուները տեղադրվեցին զբոսայգում գտնվող Խաղաղության ուխտի հուշաքարին
Հիշեցնենք, որ սկսած 2005 թ.-ից Հայ-Ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնը ձեռնարկել և իրականացնում է «Խաղաղության լապտերներ» խորագրով ծրագիրը: Արդեն 12-րդ տարին է, որ հայ երեխաների ձեռքերով նկարազարդված բազմաթիվ լապտերներ ուղևորվում են Ճապոնիա՝ օգոստոսի 6-ին Հիրոշիմայում ատոմային ռմբակոծման անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը մասնակցելու:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգել են Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության զոհերին
- «Հիկարի» կենտրոնի և հայ երեխաների խաղաղության ուղերձը ուղևորվելու է Ճապոնիա