
Ահաբեկիչները կրակելով կտրել են միակ մուտքը դեպի Հալեպ
Ահաբեկիչները գնդակոծում են Հալեպի մուտքը դիպուկահար հրացաններով և ականանետներով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
««Կյանքի ճանապարհով» մուտքը Հալեպ ժամանակավորապես արգելափակված է: Ահաբեկիչներն առավոտյան գնդակոծել են»,- հայտնել են Սիրիայի աշխարհազորայինները՝ հավելելով, որ այժմ էլ շարունակվում են դիպուկահարներից կրակել:
Շրջանցիկ ճանապարհը, որը փորձում են ահաբեկիչներն արգելափակել,սիրիական հյուսիսային մայրաքաղաքի մատակարարման միակ ճանապարհն է: Այսօր առավոտից տրանսպորտային շարժը դեպի Հալեպ դադարեցվել է, քանի որ գրոհայինները շարունակում են կրակել: