«Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը 2-րդ խմբի հաշմանդամ է
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է՝ այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ,- Panorama.am-ին տեղեկացրեց Ա. Սարգսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Եգորյանը:
Հիշեցնենք, որ փաստաբան Ինեսա Պետրոսյանը panorama.am-ի հետ զրույցում աբսուրդ էր համարել այն, որ Սարգսյանին առաջադրվել էր նույն մեղադրանքը, ինչ հուլիս 17-ին գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին. Արթուր Սարգսյանը գունդ էր մտել հուլիսի 26-ին՝ անզեն ու հաց տանելու նպատակով։
Նախնական մեղադրանքն էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Փաստաբան Եգորյանի խոսքով՝ Ա.Սարգսյանը 2-րդ խմբի հաշմանդամ է, առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն դատարանը կալանքը կիրառելիս հաշվի չի առնվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան