«Սասնա ծռեր»-ի անդամներ Արմեն Լամբարյանն ու Թաթուլ Թամրազյանը կալանավորվել են
«Սասնա ծռեր» խմբի անդամ հրազենային վիրավորում ստացած Արմեն Լամբարյանին «Էրեբունի» ԲԿ-ից այսօր պատգարակով տեղափոխել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ՝ ներկա գտնվելու կալանքի միջնորդության քննությանը: Դատարանը բավարարել է միջնորդությունը և Արմեն Լամբարյանը կալանավորվել է երկու ամսով,- Panorama.am-ին ասաց Ա.Լամբարյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը:
Նա նաև նշեց, որ դատարանը մերժել է իր միջնորդությունը՝ կալանքը փոխարինել գրավով:
Արմեն Լամբարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Փաստաբանի խոսքով՝ նա պահանջել է, որ իրեն կրակողին ենթարկեն պատասխանատվության:
Դատարանից Լամբարյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Հիշեցնենք՝ ոստիկանությունը հուլիսի 29-ին տեղեկացրել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել էին հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն ստացել:
«Սասնա ծռերի» անդամ Թաթուլ Թամրազյանին կալանավորելու միջնորդությունը նույնպես բավարարվել է:
Հիշեցնենք՝ Թաթուլ Թամրազյանը վիրավորվել էր հենց ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին, փոխհրաձագության ժամանակ: Մինչ օրս նա գտնվում էր «Էրեբունի» ԲԿ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Տ. Մանսուրյանը և Ռ. Ամիրխանյանը համաձայն են «Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանին հանդիպել. փաստաբան
- «Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը 2-րդ խմբի հաշմանդամ է
- «Սասնա ծռերի»-ի երկու անդամի խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ
- ՀՔԾ-ն ապօրինի կերպով խախտում է «Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Լամբարյանի պաշտպանական իրավունքը. Փաստաբան
- Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը կալանավորվել են
- Իմ պաշտպանյալներին չի հետաքրքրում, թե իրենց որ հոդվածներով մեղադրանք կառաջադրվի. փաստաբան
- «Սասնա ծռերը» վայր են դնում զենքերն ու հանձնվում իշխանությանը
- «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի վիճակը գնահատվում է կայուն. «Էրեբունի» ԲԿ
- «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանի կյանքին վտանգ է սպառնում. «ՀԺ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին