Ֆրանսիայում բարում բռնկված հրդեհը 13 կյանք է խլել
Ֆրանսիայի Ռուան քաղաքի բարերից մեկում հրդեհի հետևանքով մահացել է 13 մարդ, ևս 6-ը տուժել է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը: Մեկ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Զոհերը 18-25 տարեկան են:
Le Cuba Librе բարում հավաքվածները մասնակցել են ծննդյան օրվա խնջույքի: Ոստիկանության տվյալներով, հրդեհը բռկնվել է տոնական մեծ տորթի պատճառով, որը զարդարված է եղել մոմերով: Այն գտնվել է վերին հարկում, իջեցնող մարդը սայթաքել է, տորթն ընկել է և վառված մոմերը տարածվել հատակով մեկ:
Արդյունքում բռնկվել է սինթետիկ գորգը, այնուհետև պլաստիկից պատրաստված առաստաղը: Քչերին է հաջողվել դուրս գալ բարից: Մարդկանց մի մասը ծխախեդղ է եղել, մի մասն էլ ողջ-ողջ այրվել է:
Դեպքի վայրում աշխատել է 50 հրշեջ, ինչի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը. բարից ոչ հեռու գտնվում է Ռուանի հանրահայտ տաճարը: