Գալուստ Սահակյան. Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ մեկին էին պաշտպանում, այլ դժգոհ էին իրենց ապրելակերպից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
-Առաջիկայում այլ պաշտոնանկություններ լինելո՞ւ են
-Այլ պաշտոնների փոփոխությունները միշտ էլ կարող են լինել, բայց չեմ կարծում, որ ակնհայտ մեծ փոփոխություններ լինեն։
-Դժգոհությունը հանրապետական կուսակցության իշխանության նկատմամբ այնքան մեծ է, որ «Սասնա ծռեր» խմբի գործունեության արդյունքում ժողովուրդը փողոց դուրս եկավ և շարունակում է դուրս գալ։ Իշխանությունն ի՞նչ դասեր է քաղելու այս իրադարձությունից։
-Ես չեմ կարծում, որ դա Հանրապետականի դեմ է, որովհետև միշտ էլ երկրում մի հարյուր հազար հոգի կարող է այլ կերպ մտածել։ Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ մեկին էին պաշտպանում, այլ դժգոհ էին իրենց ապրելակերպից և ոտքի են կանգնել։ Եվ ես կարծում եմ, որ իրոք ժողովուրդը դժգոհելու տեղ ունի։
-Եվ այդ դժգոհության արդյունքում ելք չգտնելով՝ արտագաղթում է։
-Չխոսեմ այդ արտագաղթի մասին, որովհետև եթե Սովետի ժամանակ Հայաստանի սահմանները մի օր բաց լինեին, ժողովրդի կեսից ավելին արդեն փախած կլիներ արտերկիր։ Այսօր հայերն աշխարհում բարեկամներ ունեն, հարազատներ, գնալ-գալու կապերը շատացել են։ Մի մասն այդպես, մի մասը՝ նեղացած։ Բայց ես չեմ կարծում, որ այդ արտագաղթը պիտի վնասի մեր քաղաքական կամ պետական հետագա ծրագրերը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա