Հարբած դեբոշներ, սպանության սպառնալիք. դրվագներ՝ Լևոն Երանոսյանի եղբոր անցյալից. ՀԺ
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոսներից մեկը՝ Ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը, պարզվում է, խիստ ուշագրավ անցյալ ունի. այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու և մի քանի այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար։
Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանը, հիշեցնենք, Խորենացի փողոցում ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակ էր նետել»,-գրել է թերթը:
Հավելենք, որ վերջինս երեկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա