«Մանկական նոր ալիք-2016». Միքայել Գրիգորյանը ելույթ է ունենալու 6-րդ համարի ներքո
«Մանկական նոր ալիք-2016»-ում Հայաստանը ներկայացնող 8-ամյա Միքայել Գրիգորյանը՝ Միշան, ով հանդիսատեսին հայտնի է «Փոքրիկ ղարաբաղցի» երգով, մրցութային առաջին օրը ելույթ է ունենալու 6-րդ համարի ներքո: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Միքայելի հետ մրցելու է ևս 14 մասնակից Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Կորեայից, Լատվիայից, Մալթայից, Ռուսաստանից (5 մասնակից), Ռումինիայից և Ուկրաինայից (2 մասնակից): Նշենք, որ Ռուսաստանը ներկայացնելու է նաև Նոնա Եգանյանը: Նա հանդես է գալու 10-րդ համարի նեքո: Ժյուրին որոշելու է մրցույթի հաղթողին, իսկ հանդիսատեսը բաց քվեարկության միջոցով ընտրելու է նրան, ում ինքն է նախընտրում:
Մրցույթն անցկացվելու է Ղրիմի «Արտեկ» միջազգային կենտրոնում օգոստոսի 11-13-ը:
Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, Միքայելը հաճախում է Ստեփանակերտի թիվ 3-րդ միջնակարգ դպրոցը: Նրա երազանքն է, որ Արցախում ավարտվի պատերազմը և ունենա շատ համերգներ: Երազում է լինել Իսպանիայում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում