Սայադ Հարությունյանը հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ 12 տուժած դեռ շարունակում են բուժում ստանալ
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 12 տուժած: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքերով՝ այսօր հիվանդանոցից դուրս է գրվել երկու տուժած, որից մեկը աչքից զրկված 17-ամյա Սայադ Հարությունյանն է: Ըստ Անահիտ Հայթայանի՝ Սայադ Հարությունյանի բուժման և աչքի պրոթեզավորման ծախսերն ամբողջությամբ հոգալու է Երևանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցը:
Անահիտ Հայթայանը նշեց նաև, որ հիվանդանոցում գտնվող 2 ոստիկաններից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ 17-ին ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Նա միացված է արհեստական շնչառության ապարատին, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով: Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում չորս անգամ ենթարկվել է վիրահատության, և բժիշկներն ամեն րոպե պայքարում են նրա կյանքի համար:
Անահիտ Հայթայանը նշեց նաև, որ Առողջապահության նախարարի հրամանով բոլոր տուժածները բուժում են ստանում պետպատվերի շրջանակներում, իսկ դժգոհությունների դեպքում կարող են զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գծին՝ 52-88-72 հեռախոսահամարով:
«Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ բոլոր տուժածների բուժումը պետպատվերի շրջանակներում է, իսկ եթե կլինեն դժգոհողներ, ապա խնդրում ենք զանգահարել մեր թեժ-գծին»,- ասաց Անահիտ Հայթայանը:
Հարակից հրապարակումներ`
- Աչքից զրկված Սայադի քույրն ասում է, հիվանդանոցը բուժման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել
- Աչքը հեռացրած Սայադի քույրը դիմում է մարդկանց՝ օգնության խնդրանքով
- Ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակն այսօր ավելի է վատացել
- Աչքից զրկված Սայաթը երթի մասնակից չէր. Պատմում է քույրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին