Իրանի իշխանություններն արգելել են Pokemon Go խաղը
Իրանի իշխանություններն արգելել են սմարթֆոնների համար նախատեսված Pokemon Go խաղը, ինչպես պնդում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Պաշտոնյաները չեն հստակեցնում, թե ինչումն է անվտանգության սպառնալիքը:
Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչներն անհանգստություն են հայտնում կապված խաղի հետ, որի մասնակիցը պետք է «բռնի» գրպանային հրեշներին սմարթֆոնի օգնությամբ: Բայց Իրանն առաջին պետությունն է, որն ամբողջությամբ արգելել է Pokemon Go խաղը:
Անցած ամիս հաղորդվել էր, որ իրանական ղեկավարությունը պարզում է, թե ինչքանով են խաղի ստեղծողները պատրաստ համագործակցել իրենց հետ, նախքան որոշում կընդունեն արգելել այն:
Pokemon Go բջջային խաղն աշխարհում ամենահայտնին է: Ինդոնեզիայում ավելի վաղ արգելել էին ոստիկաններին խաղալ այս խաղն աշխատանքի ժամանակ, իսկ Իսրայելի իշխանությունը նմանատիպ որոշում է ընդունել ռազմական բազաներում զինծառայողների հետ կապված:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին