Նավթի համաշխարհային գներն այսօր
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն տարբեր դինամիկա են ցուցադրում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,12%-ով՝ հասնելով 41,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,35%-ով՝ հասնելով բարելի համար 43,26 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: