Դավիթ Սանասարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է. փաստաբան
Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն այսօր դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը: Panorama.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ Դ. Սանասարյանին կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորված չէ, առաջադրված մեղադրանքն անհիմն է:
«Միայն ոստիկանների հորինած, շինծու ցուցմունքներն են, տեսանյութով չամրագրեցին իրենց ցուցմունքները: Նույնիսկ եթե համարենք, որ ողջամիտ, հիմնավորված կասկած կա, որ նա անկարգություններ է կազմակերպել, միևնույնն է՝ կալանքի հիմքը բացակայում էր»,- հավելեց Ռ.Ռևազյանը:
Հիշեցնենք, որ Դ. Սանասարյանը բերման էր ենթարկվել հուլիսի 27-ին, օգոստոսի 1-ին դատարանի որոշմամբ կալանավորվել երկու ամսով: Նրան մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):
Ինչ վերաբերում է Դ. Սանասարյանի առողջական վիճակին, ով հենց դատարանում՝ կալանքի միջնորդության քննության ժամանակ վատացել էր, փաստաբանն ասաց, որ երիկամների հետ կապված խնդիրներ ունի, սակայն հիմա վիճակն ավելի լավ է:
«Համեմատաբար լավ է իրեն զգում, բայց միանշանակ բուժման կարիք ունի»,- նշեց Ռ.Ռևազյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը առաջիկա ընտրությունների շեմին փորձում է ջլատել «Ժառանգությունը». «Բարև Երևան» խմբակցություն
- Դավիթ Սանասարյանը կալանավորվել է
- Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
- ՔԿ. Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան