Ռիո -2016. Մրցումային առաջին օրը կպայքարի 4 հայ մարզիկ
Այսօր հայ մարզիկները սկսում են իրենց մրցելույթներն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում:
ՀԱՕԿ լրատվության բաժնից հայտնում են, որ մրցումային առաջին օրը իրենց պայքարն են սկսում` բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:
Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի տեղական ժամանակով` ժամը 11:00-ին, Արթուր Հովհաննիսյանը` 11:30-ին, իսկ մարմնամարզիկները` 14:30-ին:
Ի դեպ՝ ՌԻՈ-2016-ի պաշտոնական էջում մեր մարզիկների մրցումները այս պահին դեռ նշված չեն։
Հիշեցնենք, որ Ռիոյի ամառային օլիմպիական 31-րդ խաղերում Հայաստանը ներկայացնում է 33 մարզիկներ 8 մարզաձևերում.
Աթլետիկա
Ամալիյա Շարոյան
Դիանա Խուբեսերյան
Լևոն Աղասյան
Լիլիթ Հարությունյան
Գայանե Չիլոյան
Գոռ Ներկարարյան
Բռնցքամարտ
Արթուր Հովհաննիսյան
Նարեկ Աբգարյան
Արամ Ավագյան
Հովհաննես Բաչկով
Վլադիմիր Մարգարյան
Ազատ ոճի ըմբշամարտ
Գառնիկ Մնացականյան
Դեվիդ Սաֆարյան
Գեորգի Կետոև
Լևան Բերիանիձե
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Միհրան Հարությունյան
Արսեն Ջուլֆալակյան
Մաքսիմ Մանուկյան
Արթուր Ալեքսանյան
Լող
Վահան Մխիթարյան
Մոնիկա Վասիլյան
Ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյան
Առաքել Միրզոյան
Սիմոն Մարտիրոսյան
Ռուբեն Ալեքսանյան
Գոռ Մինասյան
Պահեստային՝ Վանիկ Ավետիսյան
Նազիկ Ավդալյան
Սոնա Պողոսյան
Հրաձգություն
Հրաչիկ Բաբայան
Ձյուդո
Հովհաննես Դավթյան
Մարմնամարզություն
Արթուր Դավթյան
Հարություն Մերդինյան
Հուրի Գեբեշյան
Հարակից հրապարակումներ`
- Ռիո-2016-ի 31-րդ ամառային Օլիմպիական խաղեր
- ՀՀ Նախագահը ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակիցներին