Վրաստանի Ուշբա լեռան վրա չորս մարդ է մահացել
Վրաստանի Ուշբա լեռան վրա գտել են կորած չորս օտարազգի զբոսաշրջիկների մարմինները: Հաղորդվում է, որ նրանցից երկուսը հնարավոր է ՌԴ քաղաքացիներ են, մյուս երկուսը՝ Իսրայելի: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ զբոսաշրջիկների կորելու մասին տեղեկատվությունը ստացվել է նախօրեին, ինչից հետո անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները:
Ըստ ծառայության, որոնողական աշխատանքներին ընդգրկվել են լրացուցիչ խմբեր: Դեռևս չի եղել գտնված դիակներինույնականացում, քննիչներին հայտնի չէ, թե ինչ երկրի քաղաքացիներ են նրանք:
Ուշբան Կովկասում ամենահայտնի լեռներից է: Այն ամենաբարձրը չէ (4690 մ), բայց աչքի է ընկնում բարձրանալու առումով բարդությամբ :