Ֆրանսիայի վերնիսաժներից մեկում հայտնաբերվել է Դյուրերի կորած փորագրությունը
Գերմանացի հայտնի գեղանկարիչ և գրաֆիկ Ալբրեխտ Դյուրերի փորագրություններից մեկը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համարվել է կորած, հայտնաբերվել է Ֆրանսիայի վերնիսաժներից մեկում: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Guardian-ին.
Կոլեկցիոներն արվեստի գործը հայտնաբերել է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Սարբուր շրջանի շուկաներից մեկում և գնել ընդամենը մի քանի եվրոյով: Երբ գնորդն աշխատանքի հետևի մասում նկատել է Շտուտգարտի պետական պատկերասրահի նշանը, որոշել է այն անանուն նվիրել թանգարանին:
Փորձագետն ասել է, որ «Տիրամայրը, ում թագադրում է հրեշտակը» գրավյուրան ստեղծվել է 1520 թվականին և լավ է պահպանվել: Հավանաբար փորագրությունը լավ են պահել՝ փաթաթելով թղթի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում