Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգել են Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության զոհերին
71 տարի առաջ՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչը ճապոնական Հիրոշիմա քաղաքի վրա նետեց մարդկության պատմության առաջին ատոմային ռումբը, որի հետևանքով զոհվեց մոտ 200 հազար մարդ, 160 հազարից ավելի մարդ վիրավորվեցին և ճառագայթահարվեցին:
Այսօր Ճապոնիայում՝ Հիրոշիմայի կենտրոնում գտնվող Խաղաղության զբոսայգում տեղի ունեցած միջացառման ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգեցին ատոմային ռումբի զոհերի հիշատակը:
Հիշատակի արարողությանը մասնակցում էին տասնյակ հազարավոր բնակիչներ, ակտիվիստներ և 91 երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Գազետա.ռու-ն նշում է, որ այս տարվա մայիսին Բարաք Օբաման այցելել է Հիրոշիմա՝ դառնալով ԱՄՆ առաջին գործող նախագահը, ով ճապոնական այս քաղաքն է այցելել 1945 թվականի ատոմային ռմբակոծությունից հետո:
1945թ-ի օգոստոսի 9-ին երկրորդ ատոմային ռումբն է նետվել Նագասակիի վրա, որի հետևանքով զոհվել է 70 հազարից ավելի մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Հիրոշիմա-Նագասակի 70. «Ես միշտ այն երեխան եմ»
- Կորեական թերթը Հիրոսիմայի ռմբակոծությունը «աստծո պատիժ» է որակել. Տոկիոյի և Սեուլի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել