Արսինե Խանջյանի փաստաբանները դիմելու են դատարան՝ բողոքարկելու ոստիկանության գործողությունները
Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի փաստաբանները դիմելու են ՀՀ վարչական դատարան՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու համար,- Panorama.am-ին տեղեկացրեց Ա.Խանջյանի պաշտպաններից՝ Փաստաբանների պալատի անդամ Արամազդ Կիվիրյանը:
«Դիմելու ենք դատարան, որպեսզի ոստիկանության գործողությունները՝ անձին ազատությունից զրկել, բերման ենթարկել, այնտեղ անհիմն պահել, հեռախոսն առգրավել,... ճանաչվեն ոչ իրավաչափ: Իրավունքի այլ բազմաթիվ խախտումներ էլ կան, նաև այն, որ, ըստ էության, փաստաբաններին հնարավորություն չի տրվել մուտք գործել ոստիկանության համապատասխան զորամաս, որպեսզի իրավական օգնություն մատուցվի: Այս մասով նաև հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն, ընթացքի մասին դեռևս նորություններ չունենք»,- մանրամասնեց փաստաբանը:
Ա.Կիվիրյանն ասաց, որ դատարան դիմելու համար արդեն սկսել են աշխատանքը:
Հիշեցնենք, որ դերասանուհի Ա. Խանջյանին ոստիկանություն է տարվել հուլիսի 27-ին Խորենացի փողոցից: Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նա ասել էր, որ ոստիկանները խուզարկել էին իր պայուսակը, ազատ էին արձակել երեք ժամ պահելուց հետո, զղջացել էին և ներողություն խնդրել իրենից:
Հարակից հրապարակումներ`
- Նկատողություններ, խիստ նկատողություններ ու լիազորությունների դադարեցում՝ ոստիկանությունում
- Ոստիկանություն. Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ոստիկանապետի ցուցումով
- Ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկում
- Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն ազատվել է աշխատանքից
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Փաստաբան. Այս պահին էլ Պավլիկ Մանուկյանը հրաժարվում է սնունդից ու ցավազրկող միջոցներից
- «ICI Radio Canada»-ն անդրադարձել է Արսինե Խանջյանի հետ միջադեպին
- Արսինե Խանջյանին բերման ենթարկելու փաստը Կանադայում մեծ աղմուկի առիթ է դարձել. ՀԺ