Կալդերոն. «Կամ «Ռեալին» փողը չի բավարարել՝ գնելու Պոգբայի տրանսֆերը, կամ նա չի ցանկացել տեղափոխվել Մադրիդ»
«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը կարծում է, որ «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրա կարծիքով՝ ֆրանսիացին չի ցանկացել տեղափոխվել մադրիդյան ակումբ:
«Երևում է՝ արդյունքում Պոգբան կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»,- Կալդերոնի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն:- Եթե ուշադրություն դարձնենք, թե «Ռեալի» նախագահն ինչպես է վարում իր գործերը, թե ինչպես էր Զիդանը ցանկանում ստանալ Պոգբայի տրանսֆերը, ենթադրում եմ, որ կամ «Ռեալը» բավարար չափով փող չի ունեցել, կամ Պոգբան չի ցանկացել տեղափոխվել Մադրիդ՝ ընտրելով «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես նման դեպքերի բախվել եմ: Որոշ ֆուտբոլիստներ հասնում են այնպիսի մակարդակի, որ անձամբ կարող են ընտրություն կատարել բարձրակարգ ակումբների միջև: Պոգբան յուրահատուկ ֆուտբոլիստ է, հրաշալի դրիբլինգ և այլ տվյալներ ունի: Միայն մի քանի տարի անց մենք կհասկանանք՝ արդյոք արդարացի՞ է նրա համար պահանջվող գումարի չափը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին