Նեմանյա Մատիչը կարող է «Չելսիից» տեղափոխվել «Յուվենթուս»
Կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ում իրավունքները պատկանում են թուրինյան «Յուվենթուսին», կարող է վերադառնալ իտալական այդ ակումբ: Այս մասին հայտնում է eurofootball.ru-ն: Սերբ ֆուտբոլիստն ավելի քան 2 մրցաշրջան է անցկացրել «Չելսիում»:
Հարկ է նշել, որ «Յուվենթուսը» Մատիչին դիտարկում է որպես Պոլ Պոգբային փոխարինողի, ում ճակատագիրը մինչ օրս պարզ չէ «Մանչեսթեր Յունայթեդ» նրա հնարավոր տեղափոխության վերաբերյալ հակասական տեղեկատվության պատճառով: Մատիչի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 27 մլն ֆունտ ստեռլինգ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին