Նեյմար. «Պատրաստ չէի տեղափոխվել «Ռեալ»
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչու է 2005 թ. վերադարձել «Սանթոս»՝ պայմանագիր չստորագրելով «Ռեալի» հետ: Այդ ժամանակ նա փորձաշրջան է անցել մադրիդյան ակումբում: Այս մասին հայտնում է soccer.ru-ն:
«Առաջին անգամ Եվրոպա եմ այցելել 13 տարեկանում: Չէի պատկերացնում, որ Բրազիլիայից հեռու հնարավոր է երջանիկ լինել: Տեղափոխվելու ձգտում չունեի ու չէի շտապում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկար: Ինձ համար կարևորն այն էր, որ երջանիկ լինեմ, ձևավորվեմ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որից հետո միայն կարող էի տեղափոխվել Եվրոպա»,- ասել է Նեյմարը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին