«Լոկոմոտիվ» մարզադաշտում տեղի է ունեցել ՎՏԲ-ի 9-րդ սպարտակիադան
2016 թ-ի օգոստոսի 6-ին «Լոկոմոտիվ» մարզադաշտում տեղի է ունեցել ՎՏԲ-ի 9-րդ սպարտակիադան` մշտական կորպորատիվ միջոցառումը, որը համախմբեց ՎՏԲ Խմբի թիմերին` աշխարհի յոթ երկրներից: Այս տարի ավելի քան 900 մարզիկներ պայքարում էին թիմային և անհատական առաջնության համար: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա գտնվեց մոտ 4000 մարդ:
Մրցույթում հաղթանակի հասնելու համար պայքարում էին 29 թիմ ՎՏԲ-ի դուստր բանկերից և կազմակերպություններից, այդ թվում նաև Ֆուտբոլային թիմը Հայաստանից: Այս տարի Սպարտակիադայի ծրագիրը ներառում էր 13 սպորտաձև` մինի-ֆուտբոլ, վոլեյբոլ, սթրիթբոլ, բազմամարտ, տեգախաղ, կշռաքարային մարզաձև, հրաձգային սպորտ, վազք, շախմատ, մինի գոլֆ, բոուլինգ, ընտանեկան էստաֆետա մրցում էին նաև չիրլիդինգի թիմերը:
Յուրաքանչյուր սպորտաձևում խաղարկվել են մրցանակային փաթեթներ: Բացի այդ ընտրվել են հաղթողներ երեք նոմինացիաներում` «Լավագույն թիմ» (ՎՏԲ Գլխամասային Բանկ), «Հաղթանակի ձգտում» (ՎՏԲ Բանկ Բելառուսի վոլեյբոլային թիմ) և «Հանդիսատեսի համակրանք» (ՎՏԲ Բանկի Դաշնային շրջանի թիմ):
ՎՏԲ Սպարտակիադան անցկացվում էր իններորդ անգամ: Նախորդ 13 տարիների ընթացքում այն դարձել է ՎՏԲ-ի կորպորատիվ մշակույթի կարևոր տարրը: Խումբը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ֆիզիկական ակտիվությունը և սպորտը դառնան աշխատակիցների կյանքի անբաժան մասը: Սպորտը կերտում է ոգի, նպատակասլացություն և կարգապահություն` բիզեսի համար անհրաժեշտ հատկություններ, որոնք անմիջականորեն ազդում են ՎՏԲ-ի անձնակազմի աշխատանքի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին