Առաջարկվում է օգոստոսի 9-ը նշել որպես «Հաց բերողի օր»
Facebook սոցիալական ցանցում մի քանի ակտիվ օգտատերեր առաջարկում են օգոստոսի 9-ը, որը «Սասնա ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է, նշել որպես «հաց բերողի օր»:
«Հարգելի ՀՀ քաղաքացի,
Առաջարկում եմ այսուհետ Հայաստանում օգոստոսի 9-ը նշել որպես «Հաց բերողի օր»՝ ի պատիվ «Սասնա Ծռեր» խմբավորմանը հերոսաբար հաց հասցրած Արթուր Սարգսյանի: Օգոստոսի 9-ը Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է:
Ամեն տարի օգոստոսի 9-ին նվիրիր հաց, հացամթերք, սնունդ, հաց կիսիր հարազատ մարդկանց հետ, բաժին հանիր նաև օտարին, նրան՝ ով դրա կարիքն ունի», -ասված է այդ կապակցությամբ ստեղծված ֆեյսբուքյան նախաձեռնության էջում:
Հարակից հրապարակումներ`
- «Ամոթ ա, հաց բերողին չեն ձերբակալում». Արթուր Սարգսյանի ընկերներ
- «Նուբարաշեն»-ի դիմաց ընկերները նշեցին Արթուր Սարգսյանի ծնունդը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան