«Նուբարաշեն»-ի դիմաց ընկերները նշեցին Արթուր Սարգսյանի ծնունդը
Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին ընկերները շնորհավորեցին ծննդան տոնի կապակցությամբ: Արթուր Սարգսյանն այսօր դառնում է 48 տարեկան:
Ինչպես տեղից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, նրանք քրեակատարողական հիմնարկ էին բերել մի քանի տորթ՝ իրենց և հարգանք դրսևորած այլ քաղաքացիների կողմից:
Ընկերներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հորդորում է իշխանություններին ազատ արձակել Արթուր Սարգսյանին, քանի որ ամոթ է նման մեղադրանք առաջադրելը:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը 2-րդ խմբի հաշմանդամ է
- «Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան