
Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքում «Թուրքական հոսքի» վերականգնման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել աշխատանքները «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Ակկույու» ատոմակայանի կառուցման շուրջ:
Գազետա.ռու-ի փոխանցմամբ, այս մասին Պուտին-Էրդողան համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահը: Վերջինս նշել է, որ համատեղ քննարկել են էներգետիկայի ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ թուրքական կողմից արդեն կան համապատասխան որոշումները: Նման նախագծերի թվում Պուտինը մատնանշել է «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Ակկույու» ատոմակայանի կառուցումը:
Իր հերթին, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ատոմակայանի կառուցմանը Թուրքիան ռազմավարական նշանակության կարգավիճակ է տալիս և որ այդ հարցում արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Իսկ «Թուրքական հոսքի» մասին էլ Էրդողանը նշել է, որ նախագծի իրականացումը պետք է արագացվի:
Շարունակելով խոսել ռուս-թուրքական համագործակցության մասին ՌԴ նախագահը նշել է, որ այն չի սահմանափակվում միայն էներգետիկայի ոլորտով և ներառում է բազմաթիվ այլ ոլորտներ:
«Մենք ամեն ինչ կանենք այն պլանների ձևաչափում, որոնք այսօր նախանշեցինք»,- հայտարարել է Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին