Լևոն Արոնյանը միավորը կիսեց Ֆաբիանո Կարուանայի հետ
Երեկ տեղի ոնեցան Սինգֆիլդի գավաթի խաղարկության 4-րդ տուրի պարտիաները: Բոլոր հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Լևոն Արոնյանը միավորը կիսեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Մրցաշարային աղյուսակը փոփոխություններ չկրեց. 4 շախմատիստ` Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդը և Վեսելին Թոփալովը, վաստակել են 2,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 3 շախմատիստ՝ Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան, իրենց ակտիվում գրանցել են 2-ական միավոր և բաժանում են 5-7-րդ հորիզոնականները:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, այսօր կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Անիշ Գիրին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում