Տասնյակ խաղացողների ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» հարցականի տակ է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է համակարգային փոփոխություններ կատարել կազմում:
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, տասնյակ ֆուտբոլիստներ կարող են ինչպես մնալ, այնպես էլ հեռանալ «ՄՅու»-ից: Միակ խաղացողը, որից պորտուգալացի մասնագետը հաստատ որոշել է բաժանվել, գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն է:
Մարկուս Ռոխոն, Դեյլի Բլինդն ու Խուան Մատան այնքան էլ չեն բավարարում Ժոզեին: Բայց Մոուրինյոն պատրաստ է զիջել ակումբի ղեկավարությանը և աշխատել նրանց հետ: Հաղորդվում է, որ ակումբը բավարարել է մարզչի բոլոր պահանջները ձեռքբերումների մասով, ուստի մասնագետն ստիպված է հանդուրժել նշված խաղացողներին:
Հարցականի տակ է նաև այն ֆուտբոլիստների ապագան, ովքեր չեն հայտնվել Սուպերգավաթի խաղի հայտացուցակում: Խոսքը Էշլի Յանգի, Մաթեո Դարմիանի ու Մեմֆիս Դեպայի մասին է: Հեռանկարային երիտասարդներին՝ Կամերոն Բորտվիկ-Ջեքսոնին, Ջեյմս Ուիլսոնին, Պադդի Մակնեյրին, Անդրեաս Պերեյրային ու Ուիլի Քինին, ովքեր իրենց վատ չեն դրսևորել Լուի վան Գալի օրոք, Մոուրինյոն ուզում է վարձավճարով տրամադրել այլ ակումբների, որպեսզի նրանք փորձ ձեռք բերեն:
Պորտուգալացի մասնագետը հույսեր չի կապում նաև Ադնան Յանուզայի հետ և ցանկանում է վաճառել նրա տրանսֆերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին