ՈՒԵՖԱ-ն կարող է Չեմպիոնների լիգան անցկացնել առանց ընտրական փուլերի
ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխության հարցը՝ սկսած 2018 թ.-ից: Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն: Մրցաշարը կզրկվի ընտրական փուլերից, իսկ առաջատար երկրները երաշխավորված տեղեր կունենան: Մասնավորապես՝ Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի ու Իտալիայի թիմերը ֆիքսված քվոտա կունենան՝ 4-ական թիմ: Նրանցից 3-ը մրցաշարում տեղ կստանան մարզական սկզբունքով, իսկ չորրորդը՝ համաձայն ՈՒԵՖԱ-ի վարկանիշի: Հիմնական փուլի սխեման չի փոխվի. 8 խումբ, 32 թիմ: 1-ին և 2-րդ տեղերն զբաղեցրած թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ:
Նշվում է, որ այս ձևաչափը կհրապուրի նոր հովանավորների, որովհետև մրցաշարը բաղկացած կլինի բարձրակարգ թիմերի մեծաթիվ խաղերից:
Միևնույն ժամանակ չի նշվում, թե ինչպիսի ճակատագիր է սպասվում «փոքր» երկրների չեմպիոններին:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին