Որպես ոչ թանկարժեք զենքի արտահանող, Ռուսաստանը հետաքրքիր է և Ադրբեջանի, և Իրանի համար. Ռոգոզին
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես լավ և ոչ թանկարժեք զենքի խոշոր արտահանող երկիր, հետաքրքիր է և Ադրբեջանի, և Իրանի համար: Այս մասին փոխվարչապետը հայտարարել է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի պատվիրակությունների եռակողմ գագաթաժողովից հետո, գրում է bfm.ru-ն՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ընդհանուր սպառնալիքներին անհրաժեշտ է պատասխանել ոչ միայն համերաշխությամբ, այլ նման հանդիպումներով, քննարկումներով, թե ինչպես պետք է մարտահրավերների դեմ պայքարել քաղաքական ճանապարհով, բայց նաև պետք է ֆիզիկապես ավելի ամուր լինել: Դրա համար Ռուսաստանը՝ որպես լավ և ոչ թանկարժեք զենքի խոշոր արտահանող երկիր, անկասկած, հետաքրքիր է և Ադրբեջանի, և Իրանի համար»,- ասել է Ռոգոզինը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան