Միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Հայաստանի զորամասերից մեկում հրավիրած ասուլիսում խոսեց նաև ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ անդրադառնալով վաղը Մոսկվայում կայանալիք Վլադիմի Պուտին - Սերժ Սարգսյան հանդիպմանը՝ Օհանյանն ասաց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, անկախությունն ապահովելն է: Ներկայացնելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ նախարարն ասաց, որ միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող:
Օհանյանը նաև ասաց, որ Ռուսաստանի կողմից տրված 200 մլն դոլար վարկի շրջանակներում բոլոր պայմանագրերը ռուսական կողմի հետ կնքված են, և զենքի մատակարարումը Հայաստան արդեն սկսվել է՝ առանց, սակայն, մանրամասնելու, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը:
Մոտ մեկ տարի առաջ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվեց վարկային պայմանագիր, ըստ որի Մոսկվան 200 մլն դոլարի վարկ տրամադրեց Երևանին՝ ռուսական սպառազինություն գնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան