Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը
Օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում, Դիլիջանում և Երևանում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը:
Փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին, ժամը 20:30-ին, Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակի բացօթյա բեմում: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր՝ Հայաստանից, Սերբիայից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Փառատոնի ընթացքում ներկայացումների և մանրապատումների ցուցադրություններից բացի կանցկացվեն վարպետության դասեր, գիտաժողովներ, տեսացուցադրություներ և քննարկումներ: Այս տարվա փառատոնի ծրագրում ներառված են նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիայի և ԵԹԿՊԻ մնջախաղի կուրսի աշխատանքները:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում նշել է, որ թատերասեր հանրության համար փառատոնը սպասված է, այն տարեցտարի զարգանում է, նոր աջակիցներ ձեռք բերում և ընդլայնում աշխարհագրությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ծաղրածու, կրկեսի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
- Լեոնիդ Ենգիբարյանն առաջին անգամ ծաղրածուական արվեստում կրկեսային հնարքը միացրեց թատերական կերպարին. Սոս Պետրոսյան
- «Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց»... Լեոնիդ Ենգիբարյան
- Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը՝ օգոստոսի 10-15-ը
- Միայն, ափսոս, ոչ ոք սիրտը գրպանում չի պահում. Լեոնիդ Ենգիբարյան
- «Ես երջանիկ մարդ եմ»… Հավերժ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
- «Թռիչք անձրևանոցով». Ծաղկաձորում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզաձույլ արձանը
- Լեոնիդ Ենգիբարյան… Բարև… Ցտեսություն
- Ծաղրածուների արքա Լեոնիդ Ենգիբարյան. «Ինձ համար կյանքում գլխավորն ամեն կատարվածի համար պատասխանատու լինելն է»
- Օգոստոսի 10-15. Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն` նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյակին