Հիլարի Քլինթոնի դեմ դատական հայց է ներկայացվել
2012-ին Բենգազիում (Լիբիա) ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակման ժամանակ մահացած երկու ամերիկացիների ծնողները նախագահի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ մտած Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ հայց են ներկայացրել։
Fox News-ի փոխանցմամբ, հայցվորները Հիլարի Քլինթոնին մեղադրում են ոչ իրավաչափ գործողություններ կատարելու մեջ, որոնց հետևանքով իրենց որդիները մահացել են, ինչպես նաև՝ բարոյական վնաս պատճառելու համար։
Հայցը ներկայացրել են Սին Սմիթի մայրը՝ Պատրիսիա Սմիթը և Չարլզ Վուդսը՝ Տիրոն Վուդսի հայրը։
Ըստ աղբյուրի, հայցում նշվում է, որ Քլինթոնի կողմից մասնավոր էլեկտրոնային հասցեի օգտագորումը կարող էր նպաստել ահաբեկիչների գործողություններին, քանի որ հնարավոր է դրա միջոցով են նրանք իմացել Բենգազիում դեսպանի գտնվելու վայրը։
Նշվում է, որ Քլինթոնի նախընտրական շտաբը հայցի վերաբերյալ մեկնաբանություն դեռ չի արել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա