Նոտարների որակավորման քննության առաջին փուլը հաղթահարածների ցանկում պատահական մարդիկ չկան. «Հրապարակ»
Երկու տարվա ընդմիջումից հետո նոտարների որակավորման քննություն է անցկացվել: Վերջին անգամ նման քննություն անցկացվել էր Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակ, և լրագրողները կարող էին առցանց հետևել քննություններին: Իսկ, ահա, այժմ արդարադատության նախարարությունը «ծիխարի» քննություն է արել, բավարարվելով միայն օգոստոսի 3-ին մի հաղորդագրություն տարածելով, որտեղ ներկայացված է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած դիմորդների ցանկը. գրել է «Հրապարակ»-ը:
«Եվ, ահա, ցանկի առաջին՝ պատվավոր հորիզոնականում Դիանա Աբրահամյանն է` վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանի հարսը: Ասում են` առաջին փուլը հաղթահարած մյուս անձինք ևս պատահական մարդիկ չեն: Նշենք, որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն անցկացվում է երեք փուլով՝ առաջինում ստուգվում են թեկնածուների տեսական գիտելիքները, երկրորդ փուլում՝ նրանց մտածելու ունակությունը, իսկ երրորդում հարցազրույցն է նախարարի հետ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա