Դավիթ Սանասարյանը բժշկական հետազոտություն է անցել
«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը այսօր, հուլիսի 09-ին, հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Դավիթի առողջական վիճակի հետ կապված ուզում ենք տեղեկացնել` նա արդեն անցել է բժշկական հետազոտություն:
Նրա երիկամներում ընդամենն ավազ է հայտնաբերված: Նա դեռևս գլխացավեր ունի, անքնություն` հնարավոր է կապված է այն բանի հետ, որ իրեն ոստիկանությունում խոշտանգել էին դեռևս հուլիսի 18-ին, երբ բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ նա գլխուղեղի ցնցում էր ստացել գլխին ստացած ոստիկանների ուժգին հարվածներից հետո, որից էլ կորցրել էր գիտակցությունը:
Չունենք հստակ տեղեկություն, արդյոք ստանում է համապատասխան բուժում: Փաստաբանը նշեց, որ այս պահին տեղյակ չէ` դեղերի կարիք կա՞ արդյոք, թե՞ ոչ, բայց եթե կարիք լինի էլ, ըստ նրա, դրա հետ կապված որևէ խնդիր առայժմ չկա: Դավիթի ինքնազգացողության հետ կապված ցանկացած տեղեկության դեպքում անմիջապես կհայտնենք Ձեզ:
Նշենք, որ Դավիթն ուներ երիկամային խնդիրներ և գլխացավեր, և ամսի 30-ի ապօրինի ձերբակալությունից հետո որևէ բժկական հետազոտություն չէր անցել:
Նախաձեռնությունն այս ընթացքում Դավիթի առողջական խնդիրների հետ կապված նամակներ է ուղղել ՀՀ Գլխավոր դատախազին, Մարդու Իրավուքների Պաշտպանին, Հայաստանում գտնվող մի շարք դիվանագիտական կառույցների և հասարարակական կազմակերպությունների»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալները ՄԻՊ-ն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն
- Դավիթ Սանասարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է. փաստաբան
- «Բարև Երևան». Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում իրենց քաղաքական հայացքների համար
- Դավիթ Սանասարյանը դատարանում սուր ցավեր է ունեցել. «Առավոտ»
- Դավիթ Սանասարյանը կալանավորվել է
- Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
- Դավիթ Սանասարյանին հիվանդանոցից տարել են բաժին. ՀԺ
- Դավիթ Սանասարյանը լրագրողներին ներկայացրեց իրեն ծեծելը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին