«Բարգավաճ Հայաստանը» որոշել է մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու տարածքային խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա են եղել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ պատգամավորներ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ:
Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Գյումրու ԲՀԿ խորհուրդը քննարկել է հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցության հարցը և միաձայն որոշել է մասնակցել ընտրություններին: Գյումրու քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ Գյումրու համամասնական ցուցակը կգլխավորի Վարդևան Գրիգորյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է նաև Հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե դաշինք չստացվի, միայնակ կմասնակցենք Գյումրիի ընտրություններին. ԳԱԼԱ
- Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի անունը հայտնի է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան