Սուսերամարտիկ Յանա Եգորյանը Ռիոյից ոսկին տարավ Ռուսաստան
Ռիո-2016 Օլիմպիադայում սուսերամարտիկ Յանա Եգորյանը արժանացավ ոսկե մեդալի։ Ֆինալում Յանան պարտության մատնեց Սոֆյա Վելիկայային, ով իր թիմակիցն է։ Ավելին՝ Յանան պատմել է ՏԱՍՍ-ին, որ Սոֆյան իր կուռքն է։
Թե 14:14 հաշվից հետո ինչպես հաղթական-օլինպիական մի միավորի տեր դարձավ՝ կարող եք նայել տեսանյութում։ Իր՝ Յանայի նկարագրությամբ՝ արագ, ինչպես մատների ճտտոցը։ Հետո արդեն ինչպես կինոյում՝ ամբողջ կյանքը աչքի առաջ։
Ամբողջ կյանքը մի ակնթարթում հիշելիս հիշել է արդյոք Յանան իր մանկությունը ծննդավայր Հայաստանում՝ չգիտենք, բայց հերթական հայի հաջողությունը այլ երկրի դրոշի տակ՝ կրկին լայն քննարկումների ու թեմաների սկիզբ է դարձել սոցցանցերում. Ոսկի՝ բայց ուրիշի դրոշով, թե՞ մասնակցություն՝ բայց Հայաստանի դրոշով, արտագաղթ, մարզիչներ, ինչ կլիներ, եթե...։
Ինչևէ՝ տեսանյութը.