Արա Պապիկյան. Երկու մտավորականները հանդիպեցին ՔԿՀ-ում
Երեկ երեկոյան հայտնի կոմպոզիտոր, Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել է «Սասնա ծռերի» անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի հետ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Հանդիպումից հետո Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը և թույլ տվել, որ իրեն բուժօգնություն ցուցաբերվի: Պապիկյանն ասաց, որ ինքը լիազորված չէ փոխանցել, թե ինչ է քննարկվել Պետրոսյան-Մանսուրյան հանդիպման ժամանակ և փոխարենը հավելեց.
«Երկու մտավորականների հանդիպում էր, որը մեկ ժամից ավելի է տևել: Եվ շատ լավ է, որ այդ հանդիպումից հետո Աշոտ Պետրոսյանը դադարեցրեց հացադուլը և թույլ տվեց, որ իրեն բուժօգնություն ցուցաբերվի՝ չէ՞ որ նրա ստացած հրազենային վնասվածքը ծանր էր»:
Ավելի վաղ Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպման պատրաստակամություն էր հայտնել նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Փաստաբանն ասաց, որ իրենք փորձել են, բայց չեն կարողացել կապ հաստատել Ամիրխանյանի հետ:
«Կփորձենք այսօր ևս, եթե ստացվի, լավ կլինի», -նշեց նա:
Աշոտ Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Հարակից հրապարակումներ`
- Տ. Մանսուրյանը և Ռ. Ամիրխանյանը համաձայն են «Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանին հանդիպել. փաստաբան
- «Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան