Իրան-Ադրբեջան համատեղ գործարքներ Բաքվի հանդիպումից հետո
Օգոստոսի 8-ին Բավքում կայացել է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Մինչ այդ՝ տեղի են ունեցել երկկողմ ձևաչափով հանդիպումները, որոնց ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Իրանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Կասպից ծովի իրավական կարգավիճակին, Հյուսիս-հարավ միջանցքի ձևավորմանը, արդյունաբերության, էներգետիկայի, դեղագործության ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Իրանի նախագահը տեղեկացրել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` տարեկան 10 հազար միավոր ավտոմեքենա կարտադրվի Ադրբեջանում, որը կբավարարի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ հարևան երկրների պահանջարկը:
Անդրադառնալով Հյուսիս-հարավ միջանցքին` Ռոհանին նշել է, որ առաջին փուլով կկառուցվի երկաթգիծ, որն Իրանի Ասթարան կկապի Ադրբեջանի Ասթարային, իսկ երկրորդ փուլում պետք է Ասթարան կապվի Ռաշթին: Այդ նախագիծն իրականացնելու նպատակով Իրանն ու Ադրբեջանը համատեղ ներդրումներ կկատարեն` 50 տոկոս իրանական կողմը, 50 տոկոս` ադրբեջանական:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով: Ռոհանին նշել է, որ եթե հարկ լինի, ապա Իրանը ջանք չի խնայի հարցի կարգավորմանը նպաստելու համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ ունի` տարածքային ամբողջականության վերաբերյալ Ռոհանին տվել է ընդհանուր ձևակերպում, այն է` տարածաշրջանի երկրների, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների փոփոխություն չպետք է լինի:
Նախօրեին տեղի ունեցած Ռոհանի-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին երեք երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել և պայմանավորվել հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացնել Թեհրանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին