Միխայիլ Բոյարսկի. «Ես ու Յանա Եգորյանը հարազատներ ենք, ես Դ’Արտանյանն եմ, նա՝ Եգորյանը»
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Բոյարսկին «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում նշել է, որ սուսերամարտի օլիմպիական մրցաշարում ավելի շատ ցավել է ռուս Սոֆյա Վելիկայայի համար: Նրա խոսքերով՝ երկուսն էլ ապրեն: Հիշեցնենք, որ Յանա Եգորյանը եզրափակչում հաղթել է Վելիկայային 15:14 հաշվով:
- Դուք, հավանաբար, ուշադիր հետևում եք սուսերամարտին:
- Ինչ թաքցնեմ, անտարբեր չեմ այդ մարզաձևի հանդեպ: Չեմ սիրում, երբ մեր մարզուհիները հանդիպում են եզրափակչում: Երկուսն էլ ապրեն, արժանի են բարձր պարգևի: Մի խոսքով՝ հաղթեց բարեկամությունը:
- Եզրափակչում ո՞ւմ էիք երկրպագում՝ Եգորյանի՞ն, թե Վելիկայային:
- Ավելի շատ՝ Վելիկայային: Ինձ թվում էր, որ այստեղ ավելի երիտասարդը տեղը պետք է զիջի փորձառուին: Եգորյանի համար ամեն ինչ առջևում է, դեռ շատ բան կնվաճի…
- Կվախենայի՞ք Յանա Եգորյանին հրավիրել մենամարտի:
- Ինչ եք ասում: Մենք հարազատներ ենք:
-՞:
- Ես Դ’Արտանյանն եմ, նա՝ Եգորյանը: Այնպես որ, դժվար թե ես ու նա վիճենք: Եվ հետո՝ ես կանանց հետ չեմ մենամարտում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու