Հայաստանի հավաքականն այսօր կմեկնարկի Բոտվիննիկի մրցաշարում
Այսօր Մոսկվայում մեկնարկում է աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է 10 հավաքական՝ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը: Թիմերը բաղկացած են 4 երիտասարդ շախմատիստներից և թիմի ավագից: Համաձայն մրցաշարի կանոնադրության՝ յուրաքանչյուր թիմի ավագ միաժամանակյա խաղի սեանս է անցկացնելու հակառակորդ թիմի երիտասարդ շախմատիստների հետ: Հայաստանի ազգային թիմի ավագն է գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, իսկ հավաքականի կազմում ընդգրկված են Արմեն Բարսեղյանը, Ալեքս Մանուկյանը, Տիգրան Ռ. Սարգսյանը և Արա Երոյանը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու