«Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ինչպես Panorama.am-ին հայտնեց ՀՀ առողջպահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, ոստիկանը միացված է արհեստական շնչառության ապարատին:
Նրա խոսքերով՝ Գագիկ Մկրտչյանին «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, քանի որ հեմոդիալիզի անհրաժեշտություն էր զգացվում:
Ինչ վերաբերում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի առողջական վիճակին, ապա, ըստ մամուլի խոսնակի, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Անահիտ Հայթայանը նշեց, որ տուժածներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում է 8 տուժած:
Նշենք, որ տուժածներից մեկը Թամարա Մանուկյանն է, ով հուլիսի 29-ին Սարի թաղի դեպքերի ժամանակ ոստիկանության կողմից կիրառած «հատուկ միջոցների» հետևանքով դեմքի, ոտքերի և ձեռքերի հատվածում բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Թամար Մանուկյանը տեղափոխվել էր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնուհետև՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Այրվածքաբան Միսակ Գևորգյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Թամարայի վիճակը գնահատվում է բավարար, այրվածքների, վերքերի մեծ մասը լավացել են, սակայն կան մեծ վերքեր, որոնք դեռ չեն փակվել:
«Հիմա հիվանդասենյակում է, ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունի: Սակայն դեռ չի կարողանում քայլել և մի քանի օր դեռ կմնա հիվանդանոցում»,- ասաց Միսակ Գևորգյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Երևանի 5 բժշկական հաստատություն է տեղափոխվել վնասվածքներով 60 տուժած. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին