Պաշտոնական. Սռնան ավարտեց միջազգային խաղացողի կարիերան
Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Դարիո Սռնան այլևս հանդես չի գա Խորվաթիայի հավաքականում: Այդ թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2002 թ., իսկ 2008 թ-ից եղել է խորվաթական ընտրանու անփոխարիելի ավագը: Այս մասին հայտնում է football.ua-ն:
Խորվաթիայի հավաքականի կազմում Սռնան մասնակցել է 6 խոշոր մրցաշարի՝ Եվրոպայի 4 և աշխարհի 2 առաջնության:
Ընդհանուր առմամբ՝ Սռնան 134 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում, խփել 22 գոլ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու