Արայիկ Խանդոյանի ակնոցը չեն տալիս, և նա չի կարողանում գրել ու տեսնել. Փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ակնոցը չեն տալիս, և նա չի կարողանում տեսնել, ազատ տեղաշարժվել, գրել: Այդ մասին այսօր «Նուբարաշենք» քրեակատարողական հիմնարկի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալին բողոք է ներկայացրել:
«Ձերբակալելուց հետո Արայիկ Խանդոյանի ակնոցը չեն վերադարձնում, և նա տեսողության հետ լուրջ խնդիրներ ունի: Մենք գտնում ենք, որ դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է՝ անմարդկային վերաբերմունք է, երբ անձը զրկված է, չի կարողանում ազատ, միայնակ տեղաշարժվել: Ակնոցը գործի համար ապացուցողական նշանակություն չունի և անհասկանալի է, թե ինչու են առգրավել ու չեն տալիս: Դա ծիծաղելի է ուղղակի», -հայտարարեց փաստաբանը՝ ընդգծելով, որ Խանդոյանը չի կարողանում դիմում-բողոքներ գրել ու ներկայացնել:
Փաստաբան Ղարագյոզյանը նաև ասաց, որ տեսակցությունների արգելքը շարունակվում է կիրառվել, և Խանդոյանը չի կարողանում նույնիսկ հարազատների հետ շփվել:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը կալանավորվել են
- Փաստաբան. Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել
- Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար ավելի քան 30 հազար է հանգանակվել. ՀԺ
- Սոցնախ. Խանդոյանների ընտանիքը օգտվում է օրենքով հասանելիք սոցիալական աջակցության ծրագրերից
- «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը չի ցանկացել ստանալ բժշկական օգնություն. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին