Փորձ է արվում օգնել Մհեր Մազմանյանի ընտանիքին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, օգոստոսի 10-ին Մհեր Մազմանյանի կնոջը՝ տիկին Արամյանին ընդունել են վարչական շրջանի աշխատակազմում և քննարկել նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը: Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, այդ ուղղությամբ ներկայում տարվում են համապատասխան աշխատանքներ:
Նշվածից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, ներկայում աշխատանքներ են տարվում նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ համապատասխան ծրագրերի միջոցով Մ. Մազմանյանի ընտանիքին, նրա երեխաներին, այդ ծրագրերի շրջանակներում, աջակցության հարցը լուծելու նպատակով:
«Մեր կողմից պահպանվում է նաև կապ Մ. Մազմանյանի կնոջ հետ», -նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Ազատամարտիկ Մհեր Մազմանյանը, որը կալանավորվել է հուլիսի 26-ին, երկրորդ կարգի հաշմանդամ է և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը): Մհեր Մազմանյանն ունի 7 երեխա, որից վեցը անչափահաս են:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան