Պուտինը՝ Երևանում ՊՊԾ գնդի գրավման մասին
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի գրավման դեպքին:
«Անընդունելի է հարցերը լուծել հակասահմանադրական գործողությունների միջոցով», -«РИА Новости» գործակալության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը:
Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խումբը, 31 անդամով, հարձակում էր գործել ոստիկանության ՊՊԾ գնդի վրա և պատանդ վերցրել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների: Փոխհրաձգության ժամանակ մահացել էր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: ՊՊԾ գունդը գրաված մնաց մինչև հուլիսի 31-ը, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները զենքը դրեցին և հանձնվեցին իշխանություններին: