«Սինգֆիլդի գավաթ-2016». Վեսելին Թոփալովը գլխավորում է աղյուսակը
Կայացել են «Սինգֆիլդի գավաթի խաղարկության 5-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ: 5-րդ տուրում հաղթանակ է տոնել միայն Վեսելին Թոփալովը. նրա մրցակիցն էր չինացի Դին Լիժենը: Այս հաղթանակի շնորհիվ Թոփալովը սկսել է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը և Ուեսլի Սոն վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում