Սվետլանա Կուզնեցովա. «Ռիոյում միշտ երկրպագում են ընդդեմ ռուսների»
Ռուսաստանի թիվ 1 ռակետ Սվետլանա Կուզնեցովան, ով օլիմպիական մրցաշարի երրորդ փուլում զիջել է Յոհաննե Կոնտեին 6։3, 5:7, 5:7 հաշվով, խոսել է այդ խաղի մասին:
«Մի փոքր զիջեցի իմ գիծը: Ցուցադրում էի այն թենիսը, որն ինձ արդյունք է ապահովում, իսկ նա գրոհում էր, և նրա խաղում ամեն ինչ ստացվում էր: Մրցակիցս հիանալի խաղաց վճռորոշ պահերին: Շատ ափսոս, բայց ես չէի ասի, որ բաց թողեցի հաղթելու հնարավորությունը»,- Կուզնեցովայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն:
31-ամյա թենիսիստուհին գնահատել է նաև մրցաշարի կազմակերպական մակարդակը:
«Երկրպագուներն իրենց սարսափելի պահեցին. անընդհատ երկրպագում են ընդդեմ ռուսների,- նշել է նա:- Լողի մրցաշարում երեկ սուլել են Յուլյա Եֆիմովային, իսկ այսօր երկրպագում էին միայն իմ մրցակցին: Կարծես շուկայում ես խաղում. ինչ-որ մեկը ջուր է վաճառում, ողջ խաղի ընթացքում ճչում են, մրցավարին ասում եմ, որ կարելի է ինչ-որ բան ասել մարդկանց, իսկ նա պատասխանում է. «Մենք գիտենք, աշխատում ենք»: Սա Միջազգային թենիսի ֆեդերացիայի պատասխանատվության հարցն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին