
Գևորգ Կոստանյանը, հնարավոր է, դեսպան նշանակվի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ անցած շաբաթ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տված Գևորգ Կոստանյանը ցանկանում է որևէ երկրում դեսպան նշանակվել: Անկախ նրանից, թե ինչ պատճառով է հրաժարական տվել, նա առողջական խնդիրներ ունի:
«Որոշ տեղեկությունների համաձայն, այդ խնդիրներն անհամատեղելի են իրավապահ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու համար: Իրավապահ համակարգում ունեցած մեր աղբյուրների համաձայն՝ Գևորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանին մի քանի անգամ խնդրել է իրեն ազատել աշխատանքից և ոչ ծանրաբեռնված պաշտոնի նշանակել: Նա նախընտրել է Եվրոպական որևէ երկրում դեսպան աշխատել: Հատկապես, որ եվրոպական կառույցների հետ շփվելու անմիջական փորձ ունի՝գլխավոր դատախազ լինելու զուգահեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցիչն է»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին